Ինչից է ամեն ինչը մաս 11

Մաթեմատիկա (հին հունարեն՝ μάθημα՝ գիտություն, ուսումնասիրություն բառից, հայերեն անվանումն է՝ Ուսողություն), գիտություն կառուցվածքների, հաջորդականությունների և հարաբերությունների մասին։ Պատմականորեն ձևավորվել և զարգացել է իրական առարկաները հաշվելու, դրանք չափելու և դրանց ձևերը նկարագրելու գործողությունների հիման վրա[1]։Լսել ծ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)Մ.թ.ա. III դարի հույն մաթեմատիկոս Էվկլիդեսը Ռաֆայելի «Աթենական դպրոց» նկարում[Ն 1]։Մաթեմատիկական օբյեկտներն ստեղծվում են իրական կամ այլ մաթեմատիկական օբյեկտների հատկություններն իդեալականացնելու և հատուկ լեզվով դրանք գրառելու ճանապարհով։ Մաթեմատիկան բնական գիտությունների շարքին չի դասվում, սակայն լայնորեն կիրառվում է այդ գիտություններում՝ ինչպե՛ս ճշգրիտ բովանդակություն ներկայացնելու, այնպե՛ս էլ նոր արդյունք ստանալու համար[2]։ Մաթեմատիկան հիմնարար գիտություն է, որի միջոցով այլ գիտություններում բովանդակությունը ներկայացվում է մեկ միասնական լեզվով՝ այդ կերպ օգնելով գիտության տարբեր ճյուղերին ընդհանուր օրենքները գտնելու հարցում։Մաթեմատիկոսները նմուշներ են որոնում և դրանք օգտագործում նոր վարկածներ ձևակերպելու համար։ Մաթեմատիկոսները ենթադրության ճիշտ կամ սխալ լինելը որոշում են մաթեմատիկական ապացույցի միջոցով։ Երբ մաթեմատիկական կառուցվածքներն իրական երևույթների հաջողված մոդելներ են, մաթեմատիկական դիտարկումները կարող են ապահովել բնության վերաբերյալ պատկերացումները և կանխատեսումները։ Աբստրակցիայի և տրամաբանության օգնությամբ մաթեմատիկան զարգացել է հաշվարկներից, չափումներից և ուրվագծերի և ֆիզիկական օբյեկտների շարժումների համակարգված ուսումնասիրությունից։ Պրակտիկ մաթեմատիկան մարդկային գործունեություն էր դեռևս գրառումների ժամանակներից։ Մաթեմատիկական խնդիրների լուծումները գտնելու տևողությունը կարող է տարիներ և նույնիսկ դարեր պահանջել։

Вопросы годового отчета /4-5-ые классы/

Напишите ваше имя и фамилию.

Наре Наапетян

Сколько вам лет?

Мне 10 лет

В каком классе вы учитесь?

В 4.1 классе

В какой школе?

В Западной школе

Какой ваш любимый предмет?

Это армянский язык

Почему?

Потому что это мой родной язык

Расскажите о своей семье

У меня в семье живут 5 человек. Маме 36 лет, она работает журналистом. Бату 3 года, он идёт в садик. Младшму 1-с половиной,он любит играть спать и есть. Папе 40 лет, он не работает. Я очень люблю свою семью.

.Есть ли у вас домашнее животное?

Да, у меня есть кошка и собака 🐶🐕

Какое ваше любимое животное?

Кошка и собака 🐶🐕

Расскажите о нем.

Кошку зовут Мураик, она девочка, любит играть и есть. Собаку зовут Саша он мальчик Малинский, он также любит то, что и Мураик.

Расскажите о своих друзьях.

У меня 6 подруг.

Какой ваш любимый вид спорта?

Плавние

Какие книги вы любите читать?

Ваша любимая книга.

Участие в флешмобах.

Да

Над какими проектами вы работали в этом году?

Разными

Какой проект вам понравился?

Мне все проекты нравятся

Рубрика «Русский язык» /ссылка/

Մթնաձոր

Թեսթ 13

Ակսել Բակունց

Մթնաձոր


Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում: 
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում: 
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Փտած, երբ, փախչում, արջին։
  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:
  • Պարել
  • Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
    ա/լույս   մութ

բ/թաց   չոր   

գ/ջահել  ահել  
դ/կենդանի անդենդան

  • Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:
  • Անտառը շատ մեծ է։
  • Նրա հոգին այնքան մութ է ոնց որ մութ անտառ լիներ։
  • Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
 բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

  • Ի՞նչ էին  անում ընդգծված նախադասության մեջ.
    ա/գայլերը
    բ/վարազները
    գ/ծառերը
    դ/արջերը
  • Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:

    Երկյուղ-երկյուղել
  • Երկար-երկայացնել
  • հարվածով-հսրվածել
  • Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ շաղկապ լինի:
  • Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում:
  • Տեքսում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Պոզեր ունի այծ ճէ,
    Թևեր ունի, թռչուն չէ:
     Բզեզ
  •                                 
  • Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:

  1. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
    ա/մուգ-կանաչ
    բ/արահետներով ու բացատներով հարուստ
    գ/կուսական ու վայրի
    դ/քարածուխի  հսկա շերտերով հարուստ
  1. Ինչո՞ւ էր  արջը վախենում վարազից:
  1. Նկարագրի՛ր վարազներին:

Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:

Թեսթ 18

Ա. Լինդգենի

Մանչուկն ու Կառլսոնը

հատված
(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Ամբողջ, թռչել, դարձնել, երբեք։

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ա/ սովորական – անսովոր

բ/ փոքրիկ – մեծ

գ/ սիրունիկ – տգեղ

դ/ տխուր – ուրախ

  • Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ:

Մենակ առանց թանաքի ու սովորական գրիչ

  • Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  • Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա-վթար
բ/աֆիցեր-սպա, ոստիկան
գ/դիրեկտոր-տնօրեն
դ/զիբիլ-աղբ

  • Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:

Քաղաքներ, մարդիկ, աստղեր,


Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր բայ՝ դիմացը նշելով դեմքը:,

  • Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը, ճշմարտություն քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի —

դ/դատարկ տակառը բարձր ձայն կհանի:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:
  • Արևածաղիկ
                                     
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:

    Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:

    Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:

  • Նկարագրի՛ր Կառլսոնին:

  • Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
    Ես կուզեի լինել մանչուկի փոխարեն, որպեսզի շատ խաղալ կարողանայի Կառլսոնի հետ։ Եվ բոլորին պատմեմ, որ ես Կառլսոնի ընկերն եմ։

  • Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:

    Մանչուկը երազում էր, որ շուն ունենար

Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:


Ես կուզենայի, որպեսզի Մանչուկի ծննդյան օրը նրան շուն նվիրեին։

Ինչից է ամեն ինչը մաս 10

Խոտ՝ հնձած և չորացրած կանաչ։ Մսուրային շրջանի հիմնական կերերից է։ Կերային արժեքը կախված է կանաչի բուսաբանական կազմից, բերքահավաքի ձևերից ու ժամկետից, պահպանման պայմաններից։ Ըստ բուսաբանական կազմի լինում է թիթեռնածաղկավոր, հացազգի, տարաբույս և խառը։ Առավել արժեքավոր խոտ ստացվում է առվույտից, կորնգանից, ցանովի վիկից, հացազգի և լոբազգի բույսերից։ Որակով խոտը ստանալու համար պետք է կանաչը քաղել ծաղկման, իսկ հացազգիները՝ հասկակալման սկգբներին։ 100 կգ լավագույն խոտը պարունակում է մոտ 50 կերամիավոր, 9, 2 կգ մարսելի պրոտեին, 1000 – 1500 գ կալցիում, 200 – 220 գ ֆոսֆոր, կարոտին, B1,B2,D,C վիտամիններ։ Խոտը պահում են դեզերով՝ բաց երկնքի, երբեմն՝ ծածկի տակ։ Տեղափոխելը հեշտացնելու նպատակով խոտը մամլում են։

Լեզվային աշխատանք. ելք ստուգատես

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․

Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։

Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։

Աքլորը կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր—վեզիրին, ասում է․

— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․

Նազիր—վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։

Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․

Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ ղրանից։

Նազիր—վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի․ [ 215 ] — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ․․․

Եփում են, բերում թագավորի առաջն են դնում, կանչում է․

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է․

— Նեղ—նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի, զարկեն։

Նազիր—վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են, մինը՝ էս կողմը, մյուսը՝ էն։

Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․

— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

— Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։

Նազիր—վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ․․․

Հիմա ես տեքստը կպատմեմ աքլորի կողմից

Անհաղթ աքլորը

Ծու ծու ծու ծուծու ծու ծուռխ ծու ծո՞ւ, վայ փող քթա քցեցի բռնեցի, քցեցի, բռնեցի, քցեցի բռնեցի քցեցի չբռնեցի, բայ փոխս վայ վայ վայ վայ չէ³ այսպես պետք չի իջա որ վերցնեմ, վերցրեց ու բարձրացա դե բարձրացա ու գոռացի որ սաղ իմանան ծու~ղրուղու փող եմ գտել։ Այս պահին թագավորը մազերն էր սանրում, այն ժամանակ երբ նա սկի մեկ մազ չուներ երբ լսեց իմ ձայնը զարմացած գոռաց.

—Բաբկեն, Սամվել այստեղ

_հա Բաբկեն ու Սամվելն իր նազիր վեզիրներն են, լավ շարունակեմ

—գնացեք են աքլորին բռնեք բերք ինձ մոտ.

—Երբ ես սա լսեցի արագ փողը կուլ տվեցի

Բաբկեն ու Սամվելն եկան ինձ թափ տվեցին, այ մարդ միքիչ կամաց էլի ուղեղի ցնցում ստացանք առանձ էդ էլ չունենք։

Ինձ վերցրին տարան թագավորի մոտ թագավորը բռնեց մի լա~վ էլ ինքը թափ տվեց հասկացավ որ ինձ մոտ բան չկա ու ասաց Բաբկեն, որ ջուր եռացնել այսօր աղցան ենք ուտելու հավի մսով և ինձ գցեցին եռման ջրի մեջ և թագավորը արագ ինձ վերցրեց գցեց փորը ծուղրուղու նեղ ճամփեքով տեղ հասանք մեկել նազիրն ու վեզիրն օձ թրով թագավորի փորը բացեցին ինձ էլ մեջից հանեցին։ Դե լավ եթե ճիշտն ասեմ նրանք լավ տղաներ են։

Մայրենիի ստուգատես

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։

Իմ բլոգը

Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։

Ես սպասարկում եմ արդեն 1 տարի 2023թ.- ից

Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։

Նախադասություններ

Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։

Բաժիններ

2022-2023 ուստարի

Русский язык

Ամանոր

Անգլերեն

Բնագիտություն

Ելք ստուգատես

Ես և շրջակա

Իմգրադարանը Կերպարվեստ

Կոմիտասյան օրեր

Հայրենագիտություն 4-րդ դասարան

Հաշվետվություն

Հորինուկներ

Հունվարյան ստուգատեսային ճամբար

Ճամբար

Ճամփորդություն

Մաթեմատիկա

Մայրենի

Մայրենիի ելքի ստուգատես. 4-դասարան

Ուսումնական Ձմեռ

Ուսումնական ամառ

Ուսումնական արձակուրդ

Սովորողի անհատական պլան

Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ:

Ես և շրջակա աշխարհը, քանի որ այդ ժամանակ ես երրորդ դասարանում էի, իսկ հիմա չորրորդ։ Չորրորդ դասարանում ես և շրջակա աշխարհի փոխարեն հայրենագիտություն մենք անցնում

Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։

Մայրենի

Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը

Ընկեր Սոնայի, քանի որ մենք ամեն օր ունենք մայրենի։

Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:

Ընկեր Սոնայի հայրենագիտության բլոգը, քանի որ ես ավելի շատ բան եմ իմանում իմ երկրի մասին։

Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Իհարկե ուրախ եմ, որ համակարգչով եք աշխատում, քանի որ 21-րդ դարում ամեն ինչ թվայնացված է և հետ մնալ զարգացումից ցանկալի չէ։ Շատ լավ է, որ արդեն փոքր տարիքից սովորում եք օգտվել համակարգչից, սա նաեւ երաշխավորում է ապագայի հաջողությունը, սակայն ինչպես ասում են ամեն լավ բան ունի նաև իր բացասական կողմը։ Տվյալ դեպքում հաճախ գաջեթները կախվածություն են առաջացնում, երբ տնայինները ստիպված եք լինում միայն համակարգչով կամ հեռախոսով կատսրելու, նաև աչքերն են վնասվում։ Այս ամենից բացի, ինձ դուր չի գալիս նաև, որ ձեռագիր գրելու հանձնարարություններ չեք ունենում, քանի որ որքան էլ ժամանակաշրջանը թվայնացված է, այդուհանդերձ երբեմն կյանքում, ամենատարբեր իրավիճակներում կարիք է լինում նաև ձեռագիր գրելու և չկարողանալ դա անել, արդեն իսկ վատ է։ Հետևաբար կցանկանայի, որ մի փոքր ուշադրություն դարձվեր նաև ձեռագիր գրելուն։

Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։

Այո