Ինչից է ամեն ինչը մաս 11

Մաթեմատիկա (հին հունարեն՝ μάθημα՝ գիտություն, ուսումնասիրություն բառից, հայերեն անվանումն է՝ Ուսողություն), գիտություն կառուցվածքների, հաջորդականությունների և հարաբերությունների մասին։ Պատմականորեն ձևավորվել և զարգացել է իրական առարկաները հաշվելու, դրանք չափելու և դրանց ձևերը նկարագրելու գործողությունների հիման վրա[1]։Լսել ծ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)Մ.թ.ա. III դարի հույն մաթեմատիկոս Էվկլիդեսը Ռաֆայելի «Աթենական դպրոց» նկարում[Ն 1]։Մաթեմատիկական օբյեկտներն ստեղծվում են իրական կամ այլ մաթեմատիկական օբյեկտների հատկություններն իդեալականացնելու և հատուկ լեզվով դրանք գրառելու ճանապարհով։ Մաթեմատիկան բնական գիտությունների շարքին չի դասվում, սակայն լայնորեն կիրառվում է այդ գիտություններում՝ ինչպե՛ս ճշգրիտ բովանդակություն ներկայացնելու, այնպե՛ս էլ նոր արդյունք ստանալու համար[2]։ Մաթեմատիկան հիմնարար գիտություն է, որի միջոցով այլ գիտություններում բովանդակությունը ներկայացվում է մեկ միասնական լեզվով՝ այդ կերպ օգնելով գիտության տարբեր ճյուղերին ընդհանուր օրենքները գտնելու հարցում։Մաթեմատիկոսները նմուշներ են որոնում և դրանք օգտագործում նոր վարկածներ ձևակերպելու համար։ Մաթեմատիկոսները ենթադրության ճիշտ կամ սխալ լինելը որոշում են մաթեմատիկական ապացույցի միջոցով։ Երբ մաթեմատիկական կառուցվածքներն իրական երևույթների հաջողված մոդելներ են, մաթեմատիկական դիտարկումները կարող են ապահովել բնության վերաբերյալ պատկերացումները և կանխատեսումները։ Աբստրակցիայի և տրամաբանության օգնությամբ մաթեմատիկան զարգացել է հաշվարկներից, չափումներից և ուրվագծերի և ֆիզիկական օբյեկտների շարժումների համակարգված ուսումնասիրությունից։ Պրակտիկ մաթեմատիկան մարդկային գործունեություն էր դեռևս գրառումների ժամանակներից։ Մաթեմատիկական խնդիրների լուծումները գտնելու տևողությունը կարող է տարիներ և նույնիսկ դարեր պահանջել։

Թեսթ 18

Ա. Լինդգենի

Մանչուկն ու Կառլսոնը

հատված
(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Ամբողջ, թռչել, դարձնել, երբեք։

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ա/ սովորական – անսովոր

բ/ փոքրիկ – մեծ

գ/ սիրունիկ – տգեղ

դ/ տխուր – ուրախ

  • Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ:

Մենակ առանց թանաքի ու սովորական գրիչ

  • Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  • Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա-վթար
բ/աֆիցեր-սպա, ոստիկան
գ/դիրեկտոր-տնօրեն
դ/զիբիլ-աղբ

  • Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:

Քաղաքներ, մարդիկ, աստղեր,


Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր բայ՝ դիմացը նշելով դեմքը:,

  • Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը, ճշմարտություն քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի —

դ/դատարկ տակառը բարձր ձայն կհանի:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:
  • Արևածաղիկ
                                     
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:

    Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:

    Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:

  • Նկարագրի՛ր Կառլսոնին:

  • Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
    Ես կուզեի լինել մանչուկի փոխարեն, որպեսզի շատ խաղալ կարողանայի Կառլսոնի հետ։ Եվ բոլորին պատմեմ, որ ես Կառլսոնի ընկերն եմ։

  • Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:

    Մանչուկը երազում էր, որ շուն ունենար

Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:


Ես կուզենայի, որպեսզի Մանչուկի ծննդյան օրը նրան շուն նվիրեին։

Ինչից է ամեն ինչը մաս 10

Խոտ՝ հնձած և չորացրած կանաչ։ Մսուրային շրջանի հիմնական կերերից է։ Կերային արժեքը կախված է կանաչի բուսաբանական կազմից, բերքահավաքի ձևերից ու ժամկետից, պահպանման պայմաններից։ Ըստ բուսաբանական կազմի լինում է թիթեռնածաղկավոր, հացազգի, տարաբույս և խառը։ Առավել արժեքավոր խոտ ստացվում է առվույտից, կորնգանից, ցանովի վիկից, հացազգի և լոբազգի բույսերից։ Որակով խոտը ստանալու համար պետք է կանաչը քաղել ծաղկման, իսկ հացազգիները՝ հասկակալման սկգբներին։ 100 կգ լավագույն խոտը պարունակում է մոտ 50 կերամիավոր, 9, 2 կգ մարսելի պրոտեին, 1000 – 1500 գ կալցիում, 200 – 220 գ ֆոսֆոր, կարոտին, B1,B2,D,C վիտամիններ։ Խոտը պահում են դեզերով՝ բաց երկնքի, երբեմն՝ ծածկի տակ։ Տեղափոխելը հեշտացնելու նպատակով խոտը մամլում են։

Լեզվային աշխատանք. ելք ստուգատես

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․

Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։

Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։

Աքլորը կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր—վեզիրին, ասում է․

— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․

Նազիր—վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։

Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․

Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ ղրանից։

Նազիր—վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի․ [ 215 ] — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ․․․

Եփում են, բերում թագավորի առաջն են դնում, կանչում է․

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է․

— Նեղ—նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի, զարկեն։

Նազիր—վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են, մինը՝ էս կողմը, մյուսը՝ էն։

Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․

— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

— Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։

Նազիր—վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ․․․

Հիմա ես տեքստը կպատմեմ աքլորի կողմից

Անհաղթ աքլորը

Ծու ծու ծու ծուծու ծու ծուռխ ծու ծո՞ւ, վայ փող քթա քցեցի բռնեցի, քցեցի, բռնեցի, քցեցի բռնեցի քցեցի չբռնեցի, բայ փոխս վայ վայ վայ վայ չէ³ այսպես պետք չի իջա որ վերցնեմ, վերցրեց ու բարձրացա դե բարձրացա ու գոռացի որ սաղ իմանան ծու~ղրուղու փող եմ գտել։ Այս պահին թագավորը մազերն էր սանրում, այն ժամանակ երբ նա սկի մեկ մազ չուներ երբ լսեց իմ ձայնը զարմացած գոռաց.

—Բաբկեն, Սամվել այստեղ

_հա Բաբկեն ու Սամվելն իր նազիր վեզիրներն են, լավ շարունակեմ

—գնացեք են աքլորին բռնեք բերք ինձ մոտ.

—Երբ ես սա լսեցի արագ փողը կուլ տվեցի

Բաբկեն ու Սամվելն եկան ինձ թափ տվեցին, այ մարդ միքիչ կամաց էլի ուղեղի ցնցում ստացանք առանձ էդ էլ չունենք։

Ինձ վերցրին տարան թագավորի մոտ թագավորը բռնեց մի լա~վ էլ ինքը թափ տվեց հասկացավ որ ինձ մոտ բան չկա ու ասաց Բաբկեն, որ ջուր եռացնել այսօր աղցան ենք ուտելու հավի մսով և ինձ գցեցին եռման ջրի մեջ և թագավորը արագ ինձ վերցրեց գցեց փորը ծուղրուղու նեղ ճամփեքով տեղ հասանք մեկել նազիրն ու վեզիրն օձ թրով թագավորի փորը բացեցին ինձ էլ մեջից հանեցին։ Դե լավ եթե ճիշտն ասեմ նրանք լավ տղաներ են։

Ինչից է ամեն ինչը մաս 9

Օդը երկրի մթնոլորտը կազմող գազային խառնուրդն է։ Օդի՝ գազային խառնուրդ լինելու հանգամանքն առաջինը պարզել է ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն 1774 թվականին. փակ անոթում զետեղված մետաղի փոշին շիկացնելիս՝ նկատել է, որ մետաղի հետ միանում է օդի միայն մի մասը՝ մի բաղադրիչը։ Նա պարզել է նաև, որ օդի այդ բաղադրիչը պիտանի է շնչառության համար, ուստի այն անվանել է «շնչառությանը պիտանի օդ»՝ թթվածին, մյուսը՝ ոչ պիտանին՝ ազոտ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է անկենդան։19-րդ դարում օդում հայտնաբերեցին նաև ածխածնի երկօքսիդ, իներտ գազեր, մեթանի, ծծմբային գազի, ածխածնի մոնօքսիդի, օզոնի, ջրածնի, ամոնիակի և ազոտի այլ միացությունների հետքեր։Թթվածնի պարունակությունն օդում առաջինը որոշել են ֆրանսիացի քիմիկոսներ Ժան Բատիստ Անդրե Դյուման և Ժան Բատիստ Բոսենկոն 1841 թ-ին։ Ավելի ուշ օդը հեղուկացվեց և բաժանվեց իր երկու հիմնական բաղադրիչների՝ ազոտի և թթվածնի։ 1896–97 թթ-ին անգլիացի քիմիկոս Վիլյամ Ռամզայը հեղուկ օդի կոտորակային թորմամբ ստացավ նաև 4 նոր իներտ գազեր։

ԹՎԱԿԱՆ

Այն բառերը, որոնք ցույց են տալիս թիվ, թվային կարգ, կոչվում են թվականներ, օրինակ՝ մեկ, չորս, տասնմեկերորդ… Թվականները՝ ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ: 11-99 թվականները գրվում են միասին, օրինակ՝ քսանեկրու, հիսունչորս… 100-ից բարձր թվականները գրվում են անջատ, օրինակ՝ երեք հազար հինգ հարյուր տասնչորս: Թվականների ուղղագրությունը Պետք է հիշել, հետևյալ թվականների ուղղագրությունը ինն(ը), տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

1. Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

Հիսունչորս, ութ հարյուր քառասունյոթ, վեց հազար ինը հարյուր ութսունհինգ, տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց, վաթսունութ, իննսունհինգ, տասնհինգ, հիսունութ, վեց հարյուր իննսունյոթ, ութսունինը։

2. Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին: 1

-մինչև 99 գրվում են միասին, իսկ 100-մինև վերջ առանձին

3. Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:

10 -տաս

20 քսան-քսան

30 երեսուն=երեք+սուն

40 քարասուն=քար+ա+սուն

50 հիսուն=հինգ+սուն

60 վաթսուն-վեց+սուն

70 յոթանասուն=յոթ+ան+ա+սուն

80 ութանացուն=ութ+ան+ա+սուն

90 իննըսուն=իննը+սուն

Ինչից է ամեն ինչը մաս 8

Ո՞վ է Աստվածը երբ է նա ստեղծել աշխարհ, ինչ է եղել ամեն ինչի սկիզբը։Նոր ստեղծող գիտությունը չէր պատասխանել այս հարցերին, նրա փոխարեն պատասխանեց կրոնը։ Հա ինչպես հասկացաք այսօր խոսելու եմ Ասծու մասին։ Աստվածն նախ արարեց երկիրն ու երկինքը ասում է Աստվածաշունչը։ Քրիստոնյաների կարևոր գիրքը։ Աստված, միաստվածական կրոններում համարվում է գերագույն էություն և հավատքի սկզբունքային ենթական[3]։ Խոսելով Աստծու մասին՝ աստվածաբանները նրան հաճախ բնութագրում են որպես ամենագետ (անսահման իմացություն ունեցող) ամենակարող, մշտագո, ամենուրեք (ներկա է ամեն տեղ), ամենաբարի, պարզ և այլ հատկանիշներով։