Ինձ շատ դուր եկավ ստեղծագործությունը։ Ստեղծագործությունը նրա մասին էր, թե
ինչպես քեռի Ֆեոդորը հավաքեց իր ճամպրուկը և գնաց գյուղ ապրելու։ Նա շատ
աշխատասեր ու բարի տղա էր։ Քեռի Ֆեոդորը կենդանիներ շատ էր սիրում և գյուղա-
ցիները իմանալով այդ ամենը նրան կենդանիներ էին բերում։ Քեռի Ֆեոդորը խնամում էր,
կերակրում, բուժում ու ազատ արձակում։
Հերոսները շատ բարի և խելացի էին։ Շարիկն ու Մատրոսկինը խոսում էին, իսկ քեռի Ֆեոդորը
չորս տարեկանում սովորել էր կարդալ և վեց տարեկանում կարողանում էր իր համար սուպ
պատրաստել ու ինքնուրույն էր։ Մի հատ էլ ճայակ էր ապրում նրանց հետ, որին անվանել էին <<առ
ու փախիր>>, որովհետև ինչ տեսնում էր թռցնում էր։
Ստեղծագործությունը շատ լավն է և ուսուցողական։ Սովորեցնում է, որ պետք է աշխատասեր, բարի ու խելացի լինել։