I live in Yerevan. Yerevan is the capital city of Armenia. It is one of the oldest cities in the world. Yerevan is known as the “pink city” for the color many buildings.
There are many interesting places in Yerevan such as Republic Square, Matenadaran, and Gafesjian center for the arts and so on.
There are many beautiful parks, museums, churches and monuments in Yerevan, but my favorite places are Yerevan Park and Yerevan Zoo.
Vocabulary
Capital city-մայրաքաղաք
Building-շինություն
Church-եկեղեցի
Park-այգի
Museum-թանգարան
Monument-հուշարձան
Task.
Write 5 facts about Yerevan
1․Yerevan is known as the “pink city”.
2․Yerevan is one of the oldest cities in the world.
3․Yerevan is actually 29 years older than Rome.
4․The city’s original name was Erebuni.
5․The Yerevan Metro was opened in 1981 and is the city’s main means of public transportation.
Task 1 I am Hasmik. This is my classroom. This is Hayk.it is his school-bag. This is Arevik.it is her computer. These are Tigran and Ariana. These are their books. Task 2 Whose book is it? It is Robert’s book. Whose car is it? It is /my sister’s/ car. Whose computer is it? It is / my grandmother’s/ computer. Whose telephone is it? It is /my friend’s/ telephone.
Выберите правильный вариант. На чем ехали медведи? На машине На велосипеде На самокате
2. Кто летел на воздушном шарике? Комарики Мухи Жуки
3. Кто ехал в трамвайчике?
Мышки
Зайчики
Лошадки
4. Кого испугались животные и насекомые?
Мышку
Кошку
Таракана
5.Каким был Таракан?
Добрым и маленьким
Страшным великаном
Хорошим и веселым
Вставьте пропущенные слова.
Ехали медведи На велосипеде.
А за ними кот Задом наперёд.
А за ним комарики
На воздушном шарике.
А за ними раки На хромой собаке.
Волки на кобыле. Львы в автомобиле.
Зайчики в трамвайчике.
Жаба на метле…
Едут и смеются, Пряники жуют.
Тараканище2
1. Ответьте на вопросы Кем стал Таракан? Победителем Кого хотел скушать Таракан? Дети животных Что делали звери? Звери воют, рыдают, ревут Кто однажды прискакал? Прискакала кенгуру Кто прилетел из далеких полей? Прилетает Воробей Что сделал Воробей? Взял и клюнул Таракана.
2.Вставьте пропущенные слова. Ослы ему славу по нотам поют, Козлы бородою дорогу метут, Бараны, бараны Стучат в барабаны! Сычи-трубачи Трубят! Грачи скаланчи Кричат! Летучие мыши На крыше Платочками машут И пляшут.
В коконе было тепло и темно, делать больше было нечего, и Гусеница уснула.
Проснулась она оттого, что у нее ужасно чесалась спина. Тогда Гусеница стала тереться о стенки кокона. Терлась, терлась и вывалилась. Но падала она как-то стран: не вниз, а вверх.
И тут Гусеница на том же самом лугу увидела ту же самую девочку.
— Какой ужас! – подумала Гусеница. – Дала честное гусеничное слово, что никто меня не увидит, и не сдержала его. Позор!
-И Гусеница упала в траву.
-А девочка увидела ее и сказала:
-Какая красивая!
-Вот и верь людям, — ворчала Гусеница. Сегодня они говорят одно, а завтра – совсем другое.
На всякий случай она поглядела на каплю росы. Что такое? Перед ней – незнакомое лицо с длинными усами, а на спинке – большие разноцветные крылья.
-Ах вот что! – догадалась она. – Со мной произошло чудо. Я стала Бабочкой! Это бывает.
И она весело закружилась над лугом, потому что честного бабочкиного слова, что ее никто не увидит, она не давала.
Вопросы
1.Отчего проснулась Гусеница?
Проснулась она оттого, что у нее ужасно чесалась спина.
2.Кого она опять встретила на лугу?
Девочку
3.Почему она испугалась?
Потаму что дала честное гусеничное слово, что никто её не увидит, и не сдержала его.
4.Как повела себя девочка на этот раз?
Хорошо
1.Дополните предложения
Пригала, ползли, скакали, летали, порхали, парил.
2.В конце предложений поставьте нужные знаки.
Откуда идёшь ты ?
Лягушка-квакушка
С базара домой ?
Дорогая подружка
А что ты купила ?
Всего понемногу:
Купила КВАпусту, КВАсоль,
И КВАртошку.
3. Какую букву надо написать на месте пропуска. Впишите её. Подчеркните проверочные слова.
Книжка — книжечка, книжный, книжки.
Близкий — близок, близость.
Ложка — ложечка, нет ложек.
Записка — записная, запись, нет записок.
7.Вставьте пропущенные буквы.
Стоит избу…ка на курьих но…ках. 2. Возьми, Анто…ка, ло…ку да покушай мё… . 3. Остались от козлика ро…ки да но…ки. 4. У кро…ки Маши болит но…ка. Потерпи немно…ко! 5. Моро… разукрасил все око…ки. 6. Бедня…ка пичу…ка сломала крылы…ко. 7. У кого закрыты гла…ки, сон рассказывает ска…ки.
Կար-չկար՝ մի շոգենավ կար: Նա երկար տարիներ ապրել էր՝ օվկիանոսների ու ծովերի ջրերի վրա շրջելով: Այո՜, նա շրջել էր տարբեր օվկիանոսներում, որոնք կան այս երկրագնդի վրա՝ և՛ Խաղաղ, և՛ Ատլանտյան, և՛ Հնդկական ու Հյուսիսային: Նա խարիսխ էր գցել մեծ աշխարհամասերի ու կղզիների ափերին: Դե իհարկե, տեսել էր երկրներ, որոնք չէին տեսել շատ ուրիշ նավեր ու շոգենավեր: Հոգնել ու ծերացել էր շոգենավը: Երբ նա շարժվում էր, փնչացնում ու ծանր-ծանր ձայնը գլուխն էր գցում, միացնում էր շչակն ու շչո՛ւմ, հա՛ շչում էր: Բոլոր մյուս նավերը զարմանում էին, թե այդ ինչո՞ւ է այդքան բարձր ու այդքան անտեղի շչում շոգենավը: Ով չէր դիմանում, երբեմն զգուշացնում էր, բայց միևնույն է, Ծեր շոգենավը չէր լսում ոչ ոքի: Իսկ այն նավերը, որոնք նոր էին և առաջին անգամ էին դուրս գալիս նավարկության՝ ուրախանում էին, և ծեր շոգենավի շչակի ձայնն իրենց էին վերագրում:
Իրենք էլ էին պատասխանում Ծեր շոգենավին իրենց թույլ շչակով: Ավելի փորձված նավերը բարկանում էին: Եվ ահա. նրանք որոշեցին բողոքել նավահանգստի պետին: Պետը, Ծեր շոգենավին տեղափոխեց այլ կայանատեղի․ դա այն նավամատույցն էր, որտեղ միայն հին ու չգործող, անպետք նավերն էին հանգրվանում:
Ծեր շոգենավը խարիսխ գցեց իրենից ավելի ծեր բեռնատար նավի կողքին: Երբ մոտեցավ, բարձր-բարձր շչեց և, երբ նույնպիսի պատասխան ստացավ՝ ուրախացավ և առաջարկեց ճատրակ խաղալ միասին:
— Ե՛կ միասին ճատրակ խաղանք,- ասաց Ծեր շոգենավը:
— Խաղանք,- չառարկեց մյուսը՝ Ծեր բեռնատար նավը:
Երկու ծեր նավերն ընկղմվեցին այդ տրամաբանական խաղի լուրջ տրամադրության մեջ: Նրանք լուռ ու ծանր փնչացնելով տեղաշարժում էին զինվորներին ու նավակներին, թագավորներին ու թագուհիներին:
— Ա՛յ, ես հիմա իմ նավակով առաջ կգամ ու քո փղի վերջը կտամ:
— Պա՜հ, պա՜հ, գիտես՝ միայն դո՞ւ ունես նավակ, ես էլ ունեմ: Ահա՛ քեզ… և իմ ձին կսուրա՜… քո խաղադաշտում և վա՜յ քո զինվորներին…
Խաղի ընթացքում, երբեմն-երբեմն հիշում ու միմյանց պատմում էին իրենց նավարկությունների մասին: Բայց դե, բոլորդ էլ գիտեք, որ խաղն այնքան տրամադրող է, որ նրանք մոռանում էին իրենց անցյալն ու ներկան: Նրանք խաղում ու խաղում էին:
Ալիքները զարնվում էին նավակողերին, փրփրում ու զայրանում.
— Ա՛յ, Ծեր շոգենավ, այդ ինչո՞ւ այլևս չես նավարկում իմ ջրերում,- զարմացած հարցնում էր օվկիանոսը:
— Է՜…է՜… հոգնել եմ․ ես այսպես ինձ երիտասարդ եմ զգում,- հոգոց էր հանում Ծեր շոգենավը:
Մի անգամ մի երիտասարդ զբոսանավ, որը զբոսաշրջիկներ էր տեղափոխում, վնասվել էր նավարկության ընթացքում: Նա պարտադրված խարիսխ էր գցել հին շոգենավերի կողքին: Ծեր շոգենավերը զարմացան:
— Նայի՛ր, նայի՛ր, մեզ նկատել են: Անմիջապես իմ կողքին, նոր զբոսանավ է կանգնել,- ուրախացավ Ծեր շոգենավը:
— Գիտե՞ք, ես եղել եմ Ամերիկայում, Ճապոնիայում ու Հնդկաստանում…
— Իսկ ես արժեքավոր բեռներ եմ տեղափոխել դեպի Ավստրալիա…
Ծեր շոգենավը նույնիսկ մոռացավ շախմատի մասին, ընդհատեց խաղն ու լայն ժպիտով ժպտաց: Երբ զբոսաշրջիկները սկսեցին նկարել իրեն, հանկարծ Ծեր շոգենավը հասկացավ, որ բոլորը հիանում են իրենով, բոլորն իրեն են նայում, նկարում են ֆոտոխցիկներով և նաև ինչ-որ բան են գրում: Ա՛յ, հիմա ավելի կզարմացնի այդ զբոսաշրջիկներին, երբ նրանց կողջունի իր շչակով: Իսկը ժամանակն է: Ծեր շոգենավը միացրեց իր շչակն ու բա՜րձր-բա՜րձր շչաց:
Առաջադրանքներ
1․Տեքստից դու՛րս հանիր քեզ համար անծանոթ բառերը և առցանց բառարանով դրանք բացատրիր և դիր բլոգումդ։
Խարիսխ-ծովի հատակին կառչող ճանկավոր հարմարանք, որ հաստատուն կանգնեցնում Է նավերն ու նավարկության այլ միջոցները:
Շոգենավը ծեր էր ու հոգնել էր նավարկելով օվկիանոսի ջրերում և երբ նա շարժվում էր ծանր-ծանր ձայնը գլուխն էր գցում ու փնչացնում էր, միացնում էր շչակն ու շչում։ Եղել էր շատ օվկիանոսներում և խարիսխ էր գցել մեծ աշխարհամասերի ու կղզիների ափերին: Ուներ լայն ժպիտ։
3․Ի՞նչ գիտես շոգենավերի մասին, փոքրիկ որոնում իրականացրու և 5-6 նախադասությամբ տեղեկատվական նյութ առանձնացրու շոգենավերի մասին, տեղադրիր բլոգումդ։
Առաջին շոգենավը, որը երբևէ օգտագործվել է նավագնացության մեջ, ստեղծել է իռլանդացի ինժեներ-մեխանիկ Ռոբերտ Ֆուլթոնը։
1819 թվականից Ամերիկայի և Եվրոպայի միջև տրանսատլանտյան նավարկության գիծ է մտել «Սավաննա» շոգենավը, որն Ամերիկայից բամբակ էր հասցնում Անգլիա 26 օրում:
«Կյուրասո» շոգենավը ընդամենը 32 օրվա ընթացքում է Հոլանդիայից հասել Արևմտյան Հնդկաստան:
Ինչպես և երկաթուղին, շոգենավը ևս մարդկության պատմության ընթացքում նպաստել է մարդկանց և բեռների տեղափոխման ժամանակի կրճատմանը և ինքնարժեքի իջեցմանը:
Նավաշինության զարգացման խթան են դարձել շոգենավերի և շարժիչների նախագծային հիմնարար փոփոխությունները:
4․Ի՞նչ խաղ էին խաղում շոգենավերը, ի՞նչ գիտես այդ խաղի մասին։
Շոգենավերը խաղում էին ճատրակ (շախմատ)։ Երկու խաղացողի համար նախատեսված սեղանին խաղ է, որը ունի երկու գույն։ Աշխարհում ամենատարածված խաղերից մեկն է։ Ճատրակը ծագել է Հնդկաստանում երկու հազար տարուց ավելի առաջ։ Այն ժամանակ խաղը կոչվում էր չատուրանգա։ Իր խաղաքարերի զանազանությամբ և դասավորությամբ նա ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը։ Խաղի հիմնական կանոնները ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, թեպետև նրանց լիակատար միատեսակությունը սահմանվել է միայն 19-րդ դարում։ Հայաստանում շախմատը հայտնի է դեռ վաղ միջնադարից, սակայն լայն ճանաչում է ստացել ԽՍՀՄ տարիներին։ Երկրի ամենաժողովրդական խաղերից է։ Հայաստանում շախմատը լայն ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականներին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն։ Մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաուժեղ շախմատային երկրներից մեկը։ Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է։
5.Տեքստից դուրս գրիր 5 բարդ, 5 պարզ, 5 ածանցավոր բառեր։
Պարզ-երկար, օվկիանոս, բեռ, ճատրակ և ծեր։
Բարդ-շոգենավ, զբոսանավ, զբոսաշրջիկ, տեղափոխել և խաղադաշտ։
Ածանցավոր-տրամադրություն, նավարկություն, տրամաբանական, չառարկեց և նավակ։
6․«Ծեր շոգենավը միացրեց իր շչակն ու բա՜րձր-բա՜րձր շչաց․․․․» շարունակիր նախադասությունը և փոքրիկ պատմություն հորինիր՝ ի՞նչ պատահեց հետո։
Ափին մոտ կանգնած էր մի հին շոգենավ։ Այդ օրը, երբ արևը պայծառ շողում էր, նա որոշեց բոլորին հիշեցնել իր մասին։ Լռության միջից լսվեց բարձր սուլոց, որը օդ բարձրացրեց հեռավոր երկրների ու արկածների հիշողությունները: Ձկնորսներն ու պատահական անցորդները շրջվեցին՝ հիշելով պատմություններ այն մասին, թե ինչպես էր այս շոգենավը շրջում ծովերով և օվկիանոսներով: Ափին մոտ կանգնած մի փոքրիկ լսելով շոգենավի սուլոցը սկսեց երազել։ Նա իրեն պատկերացնում էր որպես նավապետ։ Փակեց աչքերը և պատկրացրեց, թե ինչպես է շոգենավով շրջում։ Հավաքվեցին նախկին նավաստիները, ովքեր ժամանակին ծառայում էին այս նավի վրա։ Բոլորը հիշում էին իրենց պատմությունները։
7․Այս պատմությունը քեզ ի՞նչ սովորեցրեց։
Այս պատմությունը ինձ սովորեցրեց այն, որ եթե ինչ որ գործ ես անում պետք է սիրելով անես։ Ծեր շոգենավին երիտասարդները չեին հասկանում և բողոքում էին շոգենավից։ Շոգենավը հանդիպեց իր հասակակցին և ավելի լավ և հանգիստ զգաց։ Այսինքն՝ ամեն մեկը իր հասակակիցների հետ է իրեն լավ զգում։
Ծնվել է 1956 թվականի հունիսի 28-ին, Երևանում՝ աշխատավորի ընտանիքում։ Սովորել է Երևանի թիվ 50 միջնակարգ դպրոցում։ Ուսանել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ունի երկու որդի, հինգ թոռ։ Սաթենիկ Ղազարյանը լրագրող, ասմունքող և մանկագիր է։ Անդամակցում է Հայաստանի գրողների միությանը, Հայաստանի նկարիչների միությանը և ազգային թատերական ստեղծագործական միավորմանը։1981 թվականին տեղի է ունեցել նրա առաջին ելույթը բեմում, մասնակցություն հեռուստատեսության՝ «Հրավիրում ենք շնորհալիներ» հաղորդմանը։
1988 թվական, երկրաշարժին վերաբերվող հոդվածը՝ «Պոլիտեխնիկ» թերթում։ Տպագրվել է նաև առաջին հեքիաթը՝ «Հեքիաթ գարնանային»։
1989 թվականի փետրվար,մենահամերգ Երիտասարդական պալատի փոքր դահլիճում՝ նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին՝ «Հայաստան աշխարհ» վերնագրով։
2008 թվական, սեպտեմբեր 19, մասնակցել է՝ ԴԻԱԼՈԳ /երկխոսություն/ Ազգային թատերական ստեղծագործական միության գրական մրցույթին, «Ա՜Խ ԱՅԴ ՍԱՐԴԸ» մանկական պիեսը Նարինե Գրիգորյանը բեմադրել է Թատերական ինստիտուտի ուսանողների հետ (ներկայացվել է որպես կուրսային աշխատանք)։ Ճանաչվել է հաղթող՝ Դիալոգ մրցույթի լավագույն սցենար անվանակարգում։
2013 թվական, մարտ 7, Նկարիչների Միության ցուցասրահ, մասնակցություն երկու նկարով, ցուցահանդես Կանանց տոնի կապակցությամբ։
2016 թվական, դեկտեմբեր 16, ստեղծագործական երեկո Նոր Նորքի գրադարանում Սաթենիկ Ղազարյան-60-ամյա հոբելյան։
Բարև ձեզ։ Ես Նարե Նահապետյանն եմ Շիրակի մարզի դեսպանը։ Ես ձեզ կներկայացնեմ տվյալ մարզը։ Մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է։ Շիրակի մարզը հայտնի է իր մշակույթով, խոհանոցով, տեսարժան վայրերով և իր յուրահատկություններով։ Ձեզ կներկայացնեմ դրանցից մի քանիսը։ Գյումրի քաղաքում է նկարվել շատ հայկական գեղարվեստական ֆիլմեր օրինակ՝ «Հին օրերի երգը», «Եռանկյունի», «Հեղնար աղբյուր», «Կտոր մը երկինք», «Մեր մանկության տանգոն»։ Ավելի ուշ նկարահանվել են նաև «Տխուր փողոցի լուսաբացը», «Ուրախ ավտոբուս»։ Այս ֆիլմերից երեքը նկարահանվել են նույն բակում դրա համար գյումրեցիները անվանում են «Հոլիվուդի բակ»։
Русский
Привет. Я Наре Нагапетян, посол Ширакской области. Я познакомлю вас с этим регионом. Областной центр — город Гюмри. Ширакская область славится своей культурой, кухней, достопримечательностями и особенностями. Я представлю вам некоторые из них. В городе Гюмри было снято множество армянских художественных фильмов, например, «Песня старины», «Треугольник», «Источник Эхнар», «Кусочек неба», «Танго нашего детства». Позже были также экранизированы «Рассвет грустной улицы», «Веселый автобус». Три из этих фильмов были сняты в одном дворе, поэтому гюмрийцы называют его «Голливудским двориком».
English
Hello. I am Nare Nahapetyan, Ambassador of Shirak region. I will introduce you to this region. The regional center is the city of Gyumri. Shirak region is famous for its culture, cuisine, attractions and features. I will introduce you to some of them. Many Armenian feature films were shot in Gyumri, for example, “Song of the Olden Time”, “Triangle”, “Spring Eghnar”, “A Piece of Sky”, “Tango of Our Childhood”. Later, “Dawn of a Sad Street” and “Happy Bus” were also filmed. Three of these films were shot in one yard, which is why Gyumreans call it “Hollywood Yard”.
Տեսարժան վայրեր
Մարզում կան շատ տեսարժան վայրեր դրանցից են՝ Մարմաշենի վանք, Գյումրու ռուսական բերդ (սև բերդ), Արփի լիճ, Թռչկանի ջրվեժ, Լմպատավանք, Երերույքի տաճար, Հառիճավանքը և այլն։
Русский
Достопримечательности
В регионе множество достопримечательностей, среди них: Монастырь Мармашен, Русская крепость Гюмри (Черная крепость), озеро Арпи, водопад Трчкани, Лмпатаванк, храм Ерерукки, Аричаванк и др.
English
Places of Interest
There are many places of interest in the region, including: Marmashen Monastery, Russian Fortress of Gyumri (Black Fortress), Lake Arpi, Trchkani Waterfall, Lmpatavank, Yereroukki Temple, Harichavank, etc.
Օգտակար հանածոներ
Օգտակար հանածոներ շատ կան օրինակ՝ տուֆը, բազալտը, կրաքարը և շատ այլ հանածոներ։
Русский
Полезные минералы
Здесь много полезных ископаемых, например, туф, базальт, известняк и многие другие минералы.
English
Useful minerals
There are many useful minerals here, such as tuff, basalt, limestone and many other minerals.
Յուրահատկությունները
Կամուրջ
Հետաքրքիր ավանդույթ են ունեցել կարմուրջ կառուցող վարպետները։ Կամուրջը պատրաստ լինելուց հետո նրանք էին առաջինը ֆայտոնով անցնում, իսկ կամուրջի տակ կանգնում էին նրանց ընտանիքի անդամները։
Արհեստ
Գյումրիում հայրերը իրենց արհեստը փոխանցում էին իրենց որդիներին, երբ լրանում էր նրանց տասներեք տարին։
Русский
Функции:
Мост
У мастеров, построивших мост, была интересная традиция. После того как мост был готов, они первыми переправились в карете, а под мостом стояли члены их семей.
ремесло
В Гюмри отцы передавали свое ремесло сыновьям, когда им исполнялось тринадцать лет.
English
Functions:
Bridge
The craftsmen who built the bridge had an interesting tradition. After the bridge was ready, they were the first to cross in a carriage, and their family members stood under the bridge.
Craft
In Gyumri, fathers passed on their craft to their sons when they turned thirteen.
Ազգային երգ ու պար
Շիրակի մարզում ինչպես Հայաստանի տարբեր մարզերում շատ է ազգային երգն ու պարը։ Կան բազմաթիվ պարերգեր, սիրերգեր, ծիսական երգեր, կատակերգեր։ Դրանք են՝ «Այ հավերը», «Քայլվածքդ կաքավի», «Հովն ընկավ», «Մեր, մի՛ մանա» և շատ ու շատ նմանատիպ ու հիանալի երգեր ու պարեր։
Русский
В Ширакском регионе, как и в других регионах Армении, много национальных песен и танцев. Есть много танцевальных песен, песен о любви, ритуальных песен, комедий.
English
In the Shirak region, as in other regions of Armenia, there are many national songs and dances. There are many dance songs, love songs, ritual songs, comedies.
Խոհանոց
Քյալլա
Շիրակի ավանդական ուտեստներից մեկը դա քյալլան է։ Պատրաստվում է ոչխարի կամ կովի գլխից, որը կախվում է թոնրի մեջ։ Համի յուրահատկությունը պայմանավորված է համեմունքներով և բանջարեղենով։
Պանրխաշ
Պանրխաշը պատրաստում են լավաշով, թել պանիրով, սոխառածով և եռացրած ջրով։ Վերցնում ենք խորը աման, ամանի չափով կտրատում ենք լավաշը շարում ամանի տակ, հետո լավաշը ծածկում ենք պանրի մանրացված (թել-թել) պանրի շերտով։ Կրկնում ենք այնքան մինչև ամանը լցվի։ Ավելացնում ենք սոխառած և եռացրած ջուր։
Փափկենի
Շիրակի մարզում հայտնի ուտեստներից շատերն են աղացած մսով պատրաստվում, ինչպես օրինակ՝ շիրակյան փափկենին, որը նույնպես շատ հագեցնող կերակուր է։ Ոչխարի աղացած մսին ավելացվում են սոխը, պղպեղը, դարչինն ու բրինձը։ Խառնուրդը բաժանվում է գնդիկների ու տապակվում յուղի մեջ։ Առանձին տապակվում է նաև կտրատված կարտոֆիլն ու մատուցվում արդեն պատրաստի մսի ու կանաչեղենի հետ։
Русский
Кухня
Кялла
Одним из традиционных блюд Ширака является кялла. Его изготавливают из головы овцы или коровы, которую подвешивают в тонир. Неповторимость вкуса обусловлена специями и овощами.
Панрхаш
Панрхаш готовится из лаваша, сыра, отварного лука и кипяченой воды. Берем глубокую миску, разрезаем лаваш по размеру чаши, раскладываем под миской, затем покрываем лаваш слоем раздавленный сыра. Повторяем, пока чаша не заполнится. Добавьте лук и кипяченую воду.
Папкени
Многие известные блюда Ширакского регионе готовятся с мясным фаршем, например, ширакское , папкени которое также является очень сытным блюдом. В бараний фарш добавляют лук, перец, корицу и рис. Смесь делят на шарики и обжаривают на масле. Нарезанный картофель также обжаривают отдельно и подают к уже подготовленному мясу и овощам.
English
Kitchen
Kyalla
One of the traditional dishes of Shirak is kyalla. It is prepared from the head of a ram or a cow, which is hung in a tonir. The unique taste is achieved through spices and vegetables.
Panrkhash
Pannrkhash is prepared from lavash, cheese, boiled onions and boiled water. Take a deep bowl, cut the lavash to the size of the bowl, put it under the bowl, then cover the lavash with a layer of shredded cheese. Repeat until the bowl is full. Add onion and boiled water.
Papkeni
Many famous dishes of the Shirak region are prepared with minced meat, for exampleб papkeni, which is also a very satisfying dish. Onion, pepper, cinnamon and rice are added to the lamb mince. The mixture is divided into balls and fried in oil. Sliced potatoes are also fried separately and served with the already prepared meat and vegetables.
Լինում է մի թագավոր մի թագուհի, որոնք ունենում են երեք դուստր։ Դստերից ամենագեղեցիկը լինում է կրտսերը՝ Անիման։ Մի օր երեք քույրերը խաղում էին մարգագետնում, և Անիման գեղեցիկ ծաղիկներով ծաղկաթումբ է տեսնում։ Անիման որոշում է քաղել մի թուփ և տնկել իր պարտեզում։ Այնպես ուշեղ է քաշում, որ արմատն դուրս է գալիս։ Աղջիկը արմատի տակ տեսնում է մի սանտուղք, որը տանում է գետնի խորքերը։ Անիման իջնում է աստիճաններով, երկար, երկար գնում է և իր առջև տեսնում մի փառահեղ պալատ։ Անիման վազում է դեպի պալատը։ Երբ մտնում է ներս տեսնում է մի սենյակ որտեղ հարմարավետ բազմոցներ կային, ու նստում է։ Հայտնվում է մրգերով, տորթերով լի սեղան, աղջիկը ուզածի չափ ուտում է և քնում ու արթնանում է այն ժամանակ երբ արդեն մութ է լինում։ Անիման չի իմանում ինչպես ետ վերադառնա, հանկարծ լսում է մի երիտասարդի ձայն, որը իրեն առաջարկում է ամուսնանալ և ապրել իր հետ։ Եթե նա համաձայնվի ամուսնանալ երիտասարդի հետ կունենա այն ամենը ինչ սիրտը կկամենա։ Անիման ուզում է արքայազնի դեմքը տեսնի, բայց արքայազն ասում է, որ դա արքելված է։ Արքայազնին կախարդել է իր մայրը՝ թագուհին և արգելել է ամուսնանալ։ Արքայազնի ձայնը այնքան հաճելի և քաղցր է լինում, որ Անիման համաձայնում է նրա հետ։ Ամուսինը մինչև մութն ընկնելը չէր մոտենում Անիմային, որ Անիման չտեսներ դեմքը։ Մի օր քնած ժամանակ Անիման վերցնում է մոմը և գնում է, որ ամուսնու դեմքը տեսնի և զարմանում ու ուրախանում է, որ իր ամուսինը աշխարհի ամենաբարետես տղամարդն է։ Երբ Անիման նայում է ամուսնուն մոմի կաթիլները թափվում են նրա դեմքին։ Ամուսինը արթնանալով Անիմային ասում է, որ նա չպետք է այդպես վարվեր, որ նրանք բաժանվելու են ու կմիանան միայն այն ժամանակ, երբ Անիման համոզի մայրիկին վերցնել կախարդանքը։ Այսքանը ասելուց հետո երկինքը որոտում է և պալատը անհետանում։ Անիման հայտնվում է մի ամայի վայրում և հանդիպում մի կնոջ։ Անիման պատմում է ինչ է կատարվել և կինը ասում է, որ Անիման ամուսնացել է իր քրոջ վորդու հետ և, որ քույրը երբեկ չի ների նրան։ Կինը Անիմային տալիս է փոքրիկ ճյուղ և ասում է, որ ճյուղը երեք անգամ կխփես գետնին և քեզ օգնության կհասնեմ։ Անիման հասնում է թագուհու պալատ և խնդրում է թագուհուց վերացնել ամուսնու կախարդանքը։ Թագուհին լսելով գոռում է Անիմայի վրա և ասում նա ինչպես է համարձակվել ամուսնանալ իր տղայի հետ։ Թագուհին Անիմային ուղարկում է ամբար, որտեղ իր ծառաները խառնել են ցորենը, վարսակը ու բրինձը։ Եթե մինչև մութն ընկնելը Անիման կարողանա առանձնացնել դրանք հնարավոր է, որ Անիմայի խնդրանքը կատարվի։ Անիման ճյուղը խփում է գետնին և հազարավոր մրջյուններ են հայտնվում ու սկսում են շտապ-շտապ առանձնացնել։ Թագուհին տեսնում է այդ ամենը և ասում է, որ Անիմային հաստատ օգնել են։ Հաջորդ օրը մի նամակ է տալիս Անիմային ու ասում է, որ տա անդրաշխարհի թագուհուն և ապահով հետ բերի այն ինչ կտա թագուհին։ Անիման ասում է, թե ինչպես գտնի նրան, թագուհին պատասխանում է, որ չգիտի։ Անիման չիմանալով ինչ անի ճամփա է ընկնում և լսում է մի անտեսանելի մարդու ձայն, որը ասում է, որ մոտակայքում բլրի միջև խոր հովիտ կա։ Պետք է իջնել ներքև և հանդիպել մի ծեր մարդու, որը մարկանց լաստանավով տեղ անց է կացնում գետի մյուս ափը։ Պետք չի ոչ մի դեպքում խոսել նրա հետ։ Գետի մյուս ափին կա մի մռայլ քարանձավ, որի մուտքի մոտ վայրի շուն կա։ Պետք է հաց տալ շանը և շունը կանցկացնի գետը։ Հայտնվելով անդրշիրիմյան թագուհու մոտ պետք է վերցնել այն ինչ տալիս են, բայց պետք չի ոչինչ ուտել և խմել։ Անիման ճանաչում է ամուսնու ձայնը և անում է այն, ինչ ամուսն ասել էր։ Գալով կանգնելով թագուհու դիմաց, թագուհին կարդում է նամակը հետո Անիմային տորթ ու գինի առաջարկում։ Անիման հրաժարվում է այդ ամենից։ Թագուհին մի տուփ է տալիս և ասում է, որ Անիման կարող է հեռանալ։ Անիման վերադառնումէ ամուսնու մոր մոտ և տուփը հանձնում թագուհուն։ Թագուհին բացում է այն և մի ամուսնական մատանի հանումև ասում է, որ Անիման արժանի է լինել իր որդու կինը։ Այս խոսքերից հետո հայտնվում է Անիմայի ամուսինը և նրանք հավերժ ապրում են ուրախ ու բախտավոր։