Ճամբարի ամփոփում

Բարև, ես հիմա ձեզ կպատմեմ թե ինչպես է անցել մեր հունվարյան ճամբարիը։ Մենք խաղացել ենք սեղանի խաղեր, խաղացել ենք բակում։ Անցել ենք սովորող սովորեցնող նախագիծը և 3-րդ դասարանին power paint ծրագիրը սովորեցրել, լավ ժամանակ անցկացրեցինք։ Արել ենք մի շատ հետաքրքիր նախագիծ, սովորել Արցախի բարբառը։ Մենք սովորել ենք Շիրակի մարզի բարբառով երգեր <<Էրթանք սարերը սեյրան>>, <<Թոն կուգա>>։ Գնացել ենք սահադաշտ և չմուշկով սահել սառույցի վրայով, շատ լավ ու հավես օր ունեցանք։ Ունեցանք ընթերցանության օր հետաքրքիր պատմություններ և գրքեր կարդացին։ Մենք գնացել ենք Սևաբերդ սահել ենք, ձնագնդիկ, խաղացել ուրախացել։ Ունեցել ենք նաև ձիավարություն և ձի քշել մեր ընկերների հետ։ Ունեցել ենք դաս ընկեր Ջուլիետայի հետ, կարել ենք տարբեր բաներ կտորից, ես կարել եմ սրտիկ և տնակ գերմանամկան համար որին բերել էր դպրոց իմ ընկերներից մեկը։ Ունեցել ենք համարեգ, համերգին մենք ներկայացնում էին տարբեր մարզեր, մենք Շիրակի մարզն էինք։ Երգեցինք երգեր, պատրաստեցինք Շիրակի մարզի ավանդական ուտելիքներից։ Նաև սովորել ենք canva ծրագիրը և մեր logo-ները պատրաստել։ Ահա և այսպես անցավ մեր հունվարյան ճամբարը, անհամփեր կսպասենք մյուս ճամբարներին։

Ձիավարություն

Սևաբերդ

Սահադաշտ

Canva

Շիրակի մարզ, պատրաստում ենք Յյաղլի

Ճամբարային առօրյան 17 րդ ջոկատ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *