Archive | January 2024

Շաբաթվա ամփոփում

Ճամբարային առաջին շաբաթը մենք գնացել էինք Սևաբերդ։ Սևաբերդում շատ հետաքրքիր էր։ Այնտեղ շատ ձյուն կար մենք խաղացինք ձմեռային խաղեր և շատ սահեցինք։

Ճամբարային երկրորդ շաբաթը մենք գնացել էինք գեղասահքի մարզադպրոց։ Մենք սահեցինք չմուշկներով, սկզբից դժվարանում էինք, իսկ հետո սկսեցինք ավելի լավ սահել։ Գնացել ենք նաև ձիավարության։

Ճամբարային երրորդ շաբաթը պատրաստեցինք պիցա։ Պիցան շատ համեղ էր։ Բարձր դասարանի աշակերտները այցելել են մեր դասարան ու սովորեցրել են scratch ծրագիրը։ Սովորել ենք նաև jigsawplanet․com հավելվածով փազլներ ստեղծել։

իմ մասին

Ես Նարե Նահապետյանն եմ: Ծնվել եմ 2014 թվականի հունիսի 19-ին՝ Երևանում: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանում: Ես շա՜տ եմ սիրում գրքեր կարդալ, նաև սիրում եմ լողալ, սիրում եմ օգնել մեծերին, երգել ու պարել: Երբ մեծանամ ուզում եմ դառնալ [երգչուհին, և օգնեմ բոլոր մարդկանց ովքեր նույն պաես ուզում են դառնալ երգչուհի։ Ես սիրում եմ ուտել իմ մայրիկի պատրաստած funchozan և lazanya. ես սիրում եմ ազատ ժամանակը երգել, երգ լսել և պար բեմադրել։ Ես ունեմ 2 հարազատ եղբայր, 8 զարմիկ եղբայր և 5 զարմիկ քույր։

Անհատական ուսումնական պլան․ ուսումնական երկրորդ շրջան

Անուն Ազգանուն – Նարե Նահապետյան․ 5-րդ ջոկատ

Ջոկատավարներ՝ –  Էլինա Սիմոնյան, Աննա Ղազարյան

08.01 – 12.01

Հունվարի 8, երկուշաբթի 

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով

9:00 – 9:20 Ընդհանուր պարապմունք

9:20 – 10:05 Նախագիծ «Занимательная наука»

10:10 — 10:55 Շրջակա միջավայրի խնամք

11:05 – 12:40 Նախագիծ «Энциклопедия животных»

12:40 – 13:35 Տեխնոլոգիական աշխատանք

Հունվարի 9,երեքշաբթի

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով

9:00 – 9:20 Ընդհանուր պարապմունք

9:20 – 10:05 Նախագիծ «Занимательная наука»

10:10 – 11:30 ուսուցողական և սեղանի խաղեր

11:30 – 12:15 Բնագիտական աշխատանք

12:55 – 13:30 Երգ

Հունվարի 10, չորեքշաբթի

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով

9:00 – 9:20 Ընդհանուր պարապմունք

9:20 – 10:55 Նախագիծ «Энциклопедия животных»

11:05-11:50 Մարմնակրթություն

11:50-12:40 Նախագիծ «Занимательная наука»

12:40-13:35 Սեղանի խաղեր

Հունվարի 11, հինշգաբթի

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով

9:00-9:20 Ընդհանուր պարապմունք

9:20-10:05 Տեխնոլոգիական աշխատանք

10:10-10:55 Այցելություն Ագարակ և ձիավարություն

11:05-11:30 սեղանի խաղեր

11:30 -12:15 Բնագիտական աշխատանք

12:15-12:40 Պատրաստվում ենք Դիջիթեքին

12:40-13:35 Բակային խաղեր

Հունվարի 12, ուրբաթ

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով

9:00 – 9:20 Ընդհանուր պարապմունք

9:20 – 10:30 Նախապատրաստական աշխատանք

10:30 – 14:30 Ձմեռային մարզական ճամփորդություն Սևաբերդ

Հունվարի 15, երկուշաբթի

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով

9:00 – 9:20 Ընդհանուր պարապմունք

9:20-10:05 Հայտերի լրացում: Անհատական ուսումնական պլան:

10:10 — 10:55 Շրջակա միջավայրի խնամք

11:05-11:50 Նախագիծ «Занимательная наука»

11:55-12:40 Բակային խաղեր

12:40 – 13:35 Տեխնոլոգիական աշխատանք

«Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները»

Ամանորը իմ ամենասիրած տոներից մեկն է։ Ամանորը այն տոնն է, որը համախմբում է հեռու և մոտ գտնվող բարեկամներին ու հարազատներին։ Ավանդույթները իմ և իմ ծնողների ընտանիքում, երբ նրանք իմ հասակում էին գրեթե չեն տարբերվում իրարից։ Գիշերը 00։00-ին սեղանը պատրաստ է լինում։ Մենք հավաքվում ենք սեղանի շուրջ գավաթ ենք բարձրացնում ու մաղթում ենք խաղաղություն, առողջություն և այլն․․․

Երբ իմ ծնողները իմ հասակում են եղել ձմեռ պապիկը նվերները դրել է բարձի տակ, իսկ հիմա տոնածառի տակ։ Իմ կարծիքով ավանդական ուտելիք է համարվում բլինչիկը։ Հիմա շատ ուտեստ կա, որ նախկինում չի եղել։ Նախկինում եղել է պասուց տոլմա, իսկ հիմա քիչ տներում կհանդիպես։ Հայրիկս Ձմեռ պապիկից ցանկացել է հավաքածուներ (lego), իսկ մենք ցանկանում ենք խելացի (smart) նվերներ։ Ամանորյա իմ ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ հունվարի մեկին տանը մնալն է։ Ամեն տարի ես օգնում եմ տատիկիս խաղողի թփով տոլմա պատրաստել։ Այն ժամանակվա հայտնի նոր տարվա երգերից էր Նոր տարվա հանդես երգը, իսկ մուլտֆիլմերից՝ Փոստատար Ձնեմարդը: Տոնական հաղորդումներից՝ մեր բակը, իսկ ֆիլմերից տանը մենակ ֆիլմը։

Հիմա ես դիտում եմ Բոլորը սպասում են Սուրբ Ծննդին․ Լյուսին ընդդեմ Կրամպուսի։

Եթե ինձ տրվեր հնարավորություն, Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի ձմռանը, որովհետև իմ պատկերացմամբ Ամանորը առանց ձմեռ չի կարող այսքան գեղեցիկ լինել ու չենք կարող ձնեմարդ պատրաստել։

Ուսումնական ձմեռ 2024

Տոտորո գուգլ ձևաթուղթ

Խնդիրներ՝

1․Տոտորոն շատ էր սիրում քնել։ Ամեն օր քնում էր չորս ժամ։

Քանի՞ ժամ է նա քնում մինչև կիրակի, եթե այսօր երեքշաբթի է։

2․ Մեյը ուներ քառասուն հատ կաղին։ Սացուկին ուներ երեսուն հատ կաղին։

Քանի՞ կաղին պետք է Մեյը տա Սացուկիին, որ երկուսի մոտ կաղինները լինեն հավասար։