«Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները»

Ամանորը իմ ամենասիրած տոներից մեկն է։ Ամանորը այն տոնն է, որը համախմբում է հեռու և մոտ գտնվող բարեկամներին ու հարազատներին։ Ավանդույթները իմ և իմ ծնողների ընտանիքում, երբ նրանք իմ հասակում էին գրեթե չեն տարբերվում իրարից։ Գիշերը 00։00-ին սեղանը պատրաստ է լինում։ Մենք հավաքվում ենք սեղանի շուրջ գավաթ ենք բարձրացնում ու մաղթում ենք խաղաղություն, առողջություն և այլն․․․

Երբ իմ ծնողները իմ հասակում են եղել ձմեռ պապիկը նվերները դրել է բարձի տակ, իսկ հիմա տոնածառի տակ։ Իմ կարծիքով ավանդական ուտելիք է համարվում բլինչիկը։ Հիմա շատ ուտեստ կա, որ նախկինում չի եղել։ Նախկինում եղել է պասուց տոլմա, իսկ հիմա քիչ տներում կհանդիպես։ Հայրիկս Ձմեռ պապիկից ցանկացել է հավաքածուներ (lego), իսկ մենք ցանկանում ենք խելացի (smart) նվերներ։ Ամանորյա իմ ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ հունվարի մեկին տանը մնալն է։ Ամեն տարի ես օգնում եմ տատիկիս խաղողի թփով տոլմա պատրաստել։ Այն ժամանակվա հայտնի նոր տարվա երգերից էր Նոր տարվա հանդես երգը, իսկ մուլտֆիլմերից՝ Փոստատար Ձնեմարդը: Տոնական հաղորդումներից՝ մեր բակը, իսկ ֆիլմերից տանը մենակ ֆիլմը։

Հիմա ես դիտում եմ Բոլորը սպասում են Սուրբ Ծննդին․ Լյուսին ընդդեմ Կրամպուսի։

Եթե ինձ տրվեր հնարավորություն, Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի ձմռանը, որովհետև իմ պատկերացմամբ Ամանորը առանց ձմեռ չի կարող այսքան գեղեցիկ լինել ու չենք կարող ձնեմարդ պատրաստել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *